Հայաստանի տնտեսական ցուցանիշները տպավորիչ են․ Հայկ Գևորգյան

Տնտեսական մեկնաբան, իշխանական 《Իմ քայլը》խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ ինքն անձամբ կողմ չէ Ամուլսարի և/կամ որևէ հանքի շահագործմանը, սակայն միջազգային դատարանում Հայաստանը կարող է պարտվել և մեծ տուգանքների ենթարկվել, եթե ոչ ասի Լիդիանի գործունեությանը Հայաստանում։ Գևորգյանը կարծում է, որ այդ գումարն այնքան մեծ է, որ Հայաստանի տնտեսությունը ուղղակի ծնկի կգա։ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը տրանսֆորմացիայի փուլում է, իսկ տնտեսական ցուցանիշները տպավորիչ են։

Մեկնաբանել