«Մեր ու մանուկ կերթանք-կպառկենք ասֆալտին». ջերմուկցիները՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Ջերմուկի բնակիչների շրջանում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքը նույնն է՝ չպետք է շահագործվի։ Բնակիչները, սակայն, անորոշ վիճակում են։ Ասում են՝ մի կողմից ունեն ժողովրդավար պետություն, մյուս կողմից՝ ժողովրդավար պետությունում ստիպված են սեփական ուժերով ժողովրդավարություն հաստատել։ Այստեղ մարդիկ միանշանակ վստահ են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի ոչ միայն բնությանը, այլ նաև զբոսաշրջությանը։

Մեկնաբանել