Բանակի ու կրթության արանքում

17-ամյա Տիրան Հովհաննիսյանը Չինաստանի Շաանսիի մանկավարժական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է։ Չինաստան մեկնել է, երբ դեռ 15 տարեկան էր։ Հասակակիցները դեռ նոր են ավարտել դպրոցը, իսկ Տիրանն այդ ընթացքում հասցրել է Չինաստանում ավարտել մեկ ուսումնական հաստատություն, իսկ 2-րդում իր գիտելիքների շնորհիվ միանգամից փոխադրվել 3-րդ կուրս։ Շուտով լրանալու է Տիրանի 18 տարին։ Երիտասարդը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տալ տարկետման իրավունք, որպեսզի կարողանա Չինաստանում ավարտել ուսումը, որից հետո անցնել ծառայության։

Մեկնաբանել