Ընդհատված թռիչք․ բնապահպանական աղետի հետքերով

Յուղոտված և անկում ապրած արագիլների հարցով արդեն երկու ամիս է՝ նյութեր են նախապատրաստվում ոստիականության Արտաշատի բաժնում․ նախաքննություն դեռ չի ընթանում, չկա նաև հարուցված քրեական գործ։ Թե ովքեր են բնապահպանական այս աղետի պատասխանատուները՝ դեռ հայտնի չէ։ Կենդանաբաններն ահազանգում են, որ որևէ մեկին պատասխանատվության չկանչելու և պետական մարմինների ոչ հետևողական աշխատանքի արդյունքում նման դեպքերը կարող են կրկնվել։

Մեկնաբանել