Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ 

Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է 20 օր ժամանակ տրամադրել: Պետրոսյանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո հավանաբար հանդես կգան ասուլիսով:

Հարցին, թե արդյոք Սանասարյանի մեղադրանքում փոփոխություններ եղե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ մեղադրանքը նույն հոդվածն է, սակայն մեղադրանքի ձևակերպումների մեջ փոփոխություններ են եղել: Պաշտպանը, սակայն առայժմ չպարզաբանեց, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը:

ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։