«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցում հանդես է գալու միասնական ու ամբողջական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած այցով արձանագրվել է, որ կառավարության լեգիտիմությունն ու որոշումներ կայացնելու իրավասությունը աներկբա է ու կասկածի ենթակա չէ։ Բոշյանը նաև շեշտում է՝ չնայած հանքարդյունաբերությունը կառավարության համար տնտեսական զարգացման առաջնահերթություններից չէ, սակայն դրա ազդեցությունը դեռևս տնտեսության վրա էական է։

Մեկնաբանել