Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա

Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է վարչապետը: