Սահմանադրական դատարանը հետաձգել է Քոչարյանի գործի քննությունը

Սահմանադրական դատարանը հետաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը՝ օգոստոսի 29-ից այն տեղափոխելով սեպտեմբերի 3։

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին», – նշված է Սահմանադրական դատարանի հաղորդագրությունում:

Մեկնաբանել