Անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան

Անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաեւ անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը»:

Նախօրեին Արտակարգ իրավիճակների նախարարի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր նաև հրշեջ-փրկարարների աշխատավարձերը ևս հոկտեմբերի 1-ից բարձրացնելու մասին։

Մեկնաբանել