Ավարտվեց սփյուռքի հայ երիտասարդների ու պատանիների համար կազմակերպված «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Նախկինում Սփյուռքի նախարարության հովանու ներքո իրականացվող ծրագիրը նախարարության լուծարումից հետո իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Շուրջ 400 հայ երիտասարդ 28 երկրից մասնակցեց ծրագրին։
Ծրագրի մասնակիցներ Ռոբերտը, Նունեն և Վարդանը ՍիվիլՆեթին պատմում են ճամբարային օրերի մասին։