Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոմա»-ն համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ։ Մխիթարյանը մեկ մրցաշրջան կանցկացնի «Ռոմա»-ի կազմում։
Հայաստանի հավաքականի ավագը կստանա 3,5 միլիոն եվրո, իսկ անգլիական ակումբը մեկ տարվա վարձակալության համար կստանա 4 միլիոն եվրո։
Հաջորդ ամռանը «Ռոմա»-ն հնարավորություն կունենա ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը։
Տեսանյութը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից
Սաթենիկ Հակոբյան