ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը սեպտեմբերի 4-ին կմեկնի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԽ կայքը, Բաքվում Պատրուշևը անցկացնելու է երկկողմ խորհրդակցություններ անվտանգության հարցերով։
«Պատրուշևը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք անց են կացնելու ռուս-ադրբեջանական խորհրդակցություններ անվտանգության հարցերով»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի կեսին Նիկոլայ Պատրուշևը աշխատանքային այցով Հայաստանում էր։