«Մեկ մարզ, մեկ երգ»․ երաժշտությամբ կամրջել Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը

Արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացնում է «Մեկ մարզ, մեկ երգ» նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջում է Հայաստանի մարզերով, Արցախի շրջաններով և յուրաքանչյուր մարզում տեղացի երաժիշտների կամ խմբերի հետ ձայնագրում մեկ համատեղ երգ, նկարահանում տեսահոլովակ՝ ցուցադրելով այդ մարզի կամ շրջանի դիտարժան վայրերը։ Նախագծի նպատակն է փոխել սփյուռքում Հայաստանի ու հայկական երաժշտության մասին պատկերացումները, ինչպես նաև երաժշտական կամուրջ ստեղծել Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի միջև։

Մեկնաբանել