Փաշինյանը հուսով է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղություն կհաստատվի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձերբակալվածների փոխանակման վերաբերյալ։

Փաշինյանն այդ առթիվ Թվիթերում անգլերեն գրառում է արել․

«Ուրախ եմ տեղեկանալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձերբակալվածների փոխանակման մասին։ Բարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունը, հուսով եմ, բեկում և տևական խաղաղություն կբերի»։

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակեցին երկու կողմում գտնվող ռուսաստանցի և ուկրաինացի ձերբակալվածներին՝ 35-ը 35-ի հետ։ Փոխանակումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել և դրական գնահատել ձերբակալվածների ազատումը, ընդգծել այդ քայլի մարդասիրական կողմը, որը «կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերություների նորմալացման և առողջացման համար»։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել