Ընտրություններ Արցախում․ քաղաքացիները հավասարություն են ուզում

Արցախի բոլոր 228 համայնքներում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ կեսօրի դրությամբ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը ևս առերևույթ խախտումներ կամ մարդկանց կուտակումներ չարձանագրեց մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ընտրատեղամասերից մեկում, միայն, քարտուղարի սեղանը չափազանց մոտ էր ընտրական խցիկին, և քարտուղարին տեսանելի էին ընտրողների քվեաթերթիկները։ Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո այն շտկվեց։

Մեկնաբանել