Հայաստանն ու Արցախը շատ սերտ համագործակցում են․ Մասիս Մայիլյան

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեռևս վերջնական չի կողմնորոշվել` կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին, թե ոչ։ Նա ասում է, որ շարունակում է քննարկումները հասարակական և քաղաքական շրջանակների հետ։ Մայիլյանն այսօր մասնակցեց Արցախի ՏԻՄ ընտրություններին՝ քվեարկելով Ստեփանակերտում, ապա պատասխանեց լրագրողների հարցերին։

Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր 228 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ընտրությունները նախորդում են Արցախի համընդհանուր ընտրություններին․ 2020-ին Արցախը կընտրի նոր նախագահ և խորհրդարան։

Մեկնաբանել