Արթուր Մեսչյանը՝ թամանյանական Երևանը վերադարձնելու մասին

Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու հերթական նիստին քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, պատասխանելով ավագանու անդամների հարցերին, խոսեց Երևանի ճարտարապետական խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իր գործողությունների մասին։ «Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի սահմաններում ինչ որ հնարավոր է անել, որպեսզի մինիմալ զոհաբերությամբ կարողանանք ինչ-որ բան խելքի բերել, հավաստիացնում եմ ձեզ, մենք անում ենք, հակառակ դեպքում՝ ես ինչո՞ւ եմ այստեղ նստած»,- ասաց Մեսչյանը։

Մեկնաբանել