Այսօր Վանաձորում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է գալու մամուլի ասուլիսով, որն անցկացվելու է Վանաձորում։ Վերջին մեծ ասուլիսը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, որի ընթացքում վարչապետն ամփոփել էր իր պաշտոնավարման մեկ տարին։

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր: Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,- Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ 2019թ․ մայիսի ասուլիսից