Ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչպես է վերաբերվում նույն օրը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի գործունեությանը գնահատական տալու մասին։ «Ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ տարիներ ի վեր Սահմանադրական դատարանը ընտրակեղծիքները վավերացնող մարմին է եղել։

ԱԺ-ն պետք է իր դիրքորոշումն արտահայտի ՍԴ-ի շուրջ իրավիճակի վերաբերյալ․ Արարատ Միրզոյան

Մեկնաբանել