Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է.

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր հրաժարական է տվել իր պաշտոնից և հայտարարել․

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Տե՛ս նաև՝

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ․ ԱԱԾ տնօրեն

Չի եղել մի դեպք, երբ Վանեցյանն ասի՝ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկությունը

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել