«Չկա նման բան»․ Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

«Չկա նման բան»․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին։

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի սպասվող հրաժարականի մասին լուրերին՝ Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ես հերքում եմ որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայով: Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություն չունեմ»:

Մեկնաբանելով Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից՝ Դավիթ Տոնոյանը նկատեց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա նույնպես իր իրավասությունն է. պարոն Վանեցյանը դա կանի ժամանակին»:

Երեկվանից համացանցում լուրեր են շրջանառվում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի սպասվող հրաժարականի մասին, որի պատճառը, ըստ տեղեկությունների, վարչապետի հետ ունեցած տարաձայնություններն են։ Սեպտեմբերի 16-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Արթուր Վանեցյանը։

Կարդացե՛ք՝

Որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով․ Արթուր Վանեցյան

Մեկնաբանել