Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, հաղորդում է նախագահի կայքը։
Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018թ․ մայիսի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց երկու օր անց։ Օսիպյանին այդ պաշտոնում առաջադրել էր ինքը՝ Փաշինյանը։
Թավշյա հեղափոխության օրերին Վալերիյ Օսիպյանը ղեկավարում էր ոստիկանության գործողությունները Երևանի փողոցներում։ Նա և Փաշինյանը գտնվում էին հակառակ կողմերում։
Մինչև ոստիկանապետ նշանակվելը՝ 2012-2018 թթ․, Օսիպյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը:
Սեպտեմբերի 16-ին պաշտոնից հրաժարական տվեց նաև վարչապետին ենթակա մյուս կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Լիլիթ Աբովյան