Հայաստանը Իսրայելում դեսպանատուն կբացի

Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում հաստատվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին նախագիծը։

Դեսպանատունը տեղակայված կլինի Թել Ավիվում։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բացման հստակ ժամկետ դեռևս չկա, փաստաթուղթը դրա առաջին քայլն է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն նախատեսվում է բացել հնարավորին սեղմ ժամկետում՝ 2019թ. վերջ, 2020թ. սկիզբ։

Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. Ապրիլին, իսկ վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:

Առավել քան ուրախ կլինենք բարձրացնելու Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը. Մնացականյան

Լիլիթ Աբովյան

Լուսանկարը՝ cdn.blueswandaily.com կայքից

Մեկնաբանել