Պատգամավորները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ [նախագծում նշվում է ՍԴ անդամ – խմբ․] Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Այն դեռևս պետք է հաստատվի խորհրդարանում և ուղարկվի ՍԴ։ Վերջնական որոշում կայացնողը հենց ՍԴ-ի դատավորներն են։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանում վստահեցնում էին, որ այս նախաձեռնությունը ՍԴ-ին ճնշման ենթարկելու փորձ չէ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կարդացել են նախագիծը, բայց հստակ դիրքորոշում չունեն, իսկ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ձեռնպահ մնացին կարծիք հայտնելուց՝ ասելով, որ դեռևս չեն ծանոթացել փաստաթղթին։ ՍիվիլՆեթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արման Բոշյանի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։

Մեկնաբանել