Անկախ Հայաստանի տոնը Գյումրիում է։ Քաղաքը լի է երկրի տարբեր հատվածներից ու արտերկրից ժամանած մարդկանցով։ ՍիվիլՆեթը շրջել է Գյումրու փողոցներով՝ պարզելու, թե ինչպես են նրանք տոնում Հանրապետության 28-ամյակը։
Անկախ Հայաստանի տոնը Գյումրիում է։ Քաղաքը լի է երկրի տարբեր հատվածներից ու արտերկրից ժամանած մարդկանցով։ ՍիվիլՆեթը շրջել է Գյումրու փողոցներով՝ պարզելու, թե ինչպես են նրանք տոնում Հանրապետության 28-ամյակը։
Մարտ 20-ին սրբապղծութեան հերթական արարք մը տեղի ունեցած է Կիպրոսի բռնագրաւուած բաժնին մէջ գտնուող հայոց Մակարայ Վանքի շրջափակէն ներս։ Այս մասին Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական փոխանորդ Խորէն արք. Տողրամաճեան զրուցեց «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ։ Սրբազան հայրը այս առիթով անդրադարձաւ վանքին ներկայ վիճակին եւ զայն վերանորոգելու գծով տարուող աշխատանքներուն:
Անվտանգության խորհրդի գրասենյակը ապրիլի 15-ին հայտարարություն էր տարածել գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ։ Խորհրդը գաղտնազերծել էր 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության հատվածներ։ Այսօր՝ ապրիլի 20-ին գրասենյակից ուղարկել են Անվտանգության խորհրդի նշված նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը: Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանը ապրիլի 14-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին ուղղված քննադատությունների վերաբերյալ։ Փաշինյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի համապատասխան հատվածները գաղտնազերծելն ու դրանք հրապարակելը լավ առաջարկ է։
Հայաստանում ապրիլի 19-ին կատարվել է 4 398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 15,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 671 մարդ։ Գրանցվել է մահվան 24 դեպք։ Ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209 485 դեպք, որոնցից 189 688-ն` առողջացած, 3 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942 001 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 209 485 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 297 728 դեպքով, […]
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնակցել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,- ասել է Արմեն Սարգսյանը։ Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են […]
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ապրիլի 19-ի նիստում Հայաստանի պատվիրակության անդամներն իրենց ելույթներում բարձրացրել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Բաքվի «ավարների պուրակի» և հայկական մշակութային կոթողների ոչնչացման հարցերը։ Էդմոն Մարուքյանի ելույթը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց: «2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան […]
Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին կոչ են արել «զբաղվել խաղաղության պայմանագրի աշխատանքներով»՝ «ապակառուցողական քայլերի» փոխարեն Թուրք նախարարն ասել է, թե Բաքուն սկսել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ավտոճանապարհի շինարարությունը Ադրբեջանցիները Տողի Սբ․ Հովհաննես եկեղեցին «աղվանական են» անվանել
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը, որի հարցին վերջերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հրաժարվեց պատասպանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշում է, որ երբ իշխանական թիմում էր, մշտապես իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնել կարևոր խնդիրների վերաբերյալ: Նա դեռ չի որոշել կառաջադրվի արդյոք արտահերթ ընտրություններում որևէ կուսակցության ցուցակով, թե ոչ, սակայն կասկածում է, որ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել: