Մենաշնորհները տնտեսությունում վերացված են․ Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանը երեկվանից Գյումրիում է։ Այսօր նա մասնակցում էր ՀՀ անկախության տոնակատարություններին։ Նրա խոսքով՝ անկախության 28-ամյակի տոնումը Գյումրիում Հայաստանի համայնքների զարգացման կարևոր որոշումներից մեկն է։ Գործարարի համոզմամբ՝ ներկայում Հայաստանում մենաշնորհներ չկան, սակայն նախկինում այդ դիրքերում գտնվող կազմակերպությունները դեռ որոշ լծակների տիրապետում են։ Այդուհանդերձ, նա կողմ է, որ դաշտ մտնեն նոր խաղացողներ, ոչ թե մենաշնորհային ընկերություններին ապօրինի ճնշեն։ ՍիվիլՆեթը Սուքիասյաի հետ զրուցել է նաև Ամուլսարի հանքի խնդրի, ինչպես նաև Մարտի 1-ի անջատված գործի մասին։