Ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30…+31 աստիճանի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր»։

Մեկնաբանել