Անկախությունը զոհեր է պահանջում․ հատվածներ քննարկումից

Սեպտեմբեր 19-ին Հանրային լրագրության ակումբը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպել էր քննարկում՝ «Անկախ Հայաստան․ 28-ամյա անկախության ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով։ Բանախոսեները խոսեցին անկախ Հայաստանի անցած ճանապարհի, մարտահրավերների և խնդիրների մասին։ ՍիվիլՆեթը առանձնացրել է քննարկման ամենակարևոր հատվածները։ 

Անկախությունը զոհեր է պահանջում․ Արմեն Հայաստանցի

«Երբ ասում ենք անկախություն, բոլորս միանշանակ ընդունում ենք, որ շատ լավ բան է, չէ՞։ Ինչ որ մեկը կա՞, որ զզվում է, կամ գոհ չէ։ Այսինքն՝ որպես կատեգորիա ընկալվում է որպես շատ լավ բան։ Բայց ինչի՞ համար է ի վերջո այդ անկախությունը, որովհետև Կորեան էլ է ասենք թե անկախ։ Եվ եթե շատ գռեհկացնենք, ավելի անկախ երկիր է սուվերենության առումով․ ինչ խելքին փչի՝ կանի։ Բայց ի վերջո դա գռեհկացված պատկերացում է։

Պետության ամենաառանցքային իմաստը ազատությունն է։ Այն համատեքստում է կարևոր, որ վերջապես մենք ենք մեր գլխի տերը, մենք ենք որոշում՝ ինչ ենք ուզում անել։ Եվ այս առումով մենք հեռանում ենք անկախության էս մաքուր կամ էսենցիալ պատկերացումից»։

Անկախ պետությունը անկախ քաղաքացիներն են․ Ռուբեն Բաբայան

Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսում է մշակութային անկախության, հոգեբանության ու մտածողության փոփոխությունների և սեփական երկրի ճակատագիրը ուրիշներին վստահելու մասին։

Անկախության մասին մեր պատկերացումների մեծ մասը Րաֆֆու սահմանած պատկերացումներն են․ Լուսինե Խառատյան 

Մշակութային մարդաբան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ Լուսինե Խառատյանի կարծիքով՝ Հայաստանը անկախության արժեքային փոփոխությունների վերաիմաստավորման կարիք ունի։ Նա խոսում է անկախության՝ ազգային գաղափարների վրա հիմնված լինելու, այդ գաղափարների՝ կրթության բովանդակային մաս լինելու և թարգմանաբանության կարևորության մասին։

Արդի կրթության ամենակարևոր հատկանիշը պետք է լինի կապը կյանքի հետ․ Արմեն Զաքարյան

Կրթական համակարգի խնդիրներին էլ անդրադառնում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը։

Հանրությունը չընդունեց ստախոսությունը․ Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարևորում է ստախոսությունը միկրո-միջավայրից մերժելը և ազատ ինքնարտահայտումը։