Եթե տեղեկատվությունը գաղտնիք չի պարունակում, պրն Վանեցյանը պետք է հրապարակի այն․ Լիլիթ Մակունց

Եթե կա տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, պրն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը․ լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում թե՛ կառավարությունը և թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն։

Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո պաշտոններ զբաղեցնելը, փոխելը, դրանցից ազատվելը պետք է բնականոն երևույթ լինի, և այդտեղ որևէ աղմկահարույց բան չկա։

Արթուր Վանեցյանի հայտարարությունը՝ այստեղ

Մեկնաբանել