«Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագծին. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»,- գրել է նա։

«Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է դիմել ՍԴ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով։

Մեկնաբանել