Հոկտեմբերի 1-ին Պուտինը կայցելի Երևան․ Կրեմլի խոսնակ

Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի նիստին. այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը մասնակցելու է նիստին։

Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանը ներկայում շարժվում է բազմապլանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ պահպանելով քաղաքական երկխոսությունը ամենաբարձր մակարդակի վրա։

«Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը կայցելի Երևան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի նիստին մասնակցելու համար»,- ասել է Ռուդենկոն։

Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի մասին մայիսին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել