Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ծրագիրն իրականացվում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:

Հերթագրման համակարգն այսօր արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին:

Հերթագրումները կատարավում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն, այդ նպատակով առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ, որոնք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում:

Հերթագրվել հնարավոր է նաև՝ այցելելով պոլիկլինիկա: Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան: Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ, հայտնում է քաղաքապետարանը։

Մեկնաբանել