Վարչապետ լինելը խնդիր չէր և չէ․Նիկոլ Փաշինյան

Ես չէի կարող համոզված լինել, որ դառնալու եմ վարչապետ․ այսպիսի պատասխան է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի Fox 11 հեռուստաընկերության հետ զրույցում հնչած հարցին, թե արդոք ինքը, երբ 2018-ի գարնանը սկսում էր քայլերթը Գյումրիից, կարող էր պատկերացնել, որ դառնալու է վարչապետ։

«Սկզբից ևեթ ես չէի կարող համոզված լինել, որ դառնալու եմ վարչապետ, և վարչապետ դառնալն էլ նպատակ չէր։ Ընդամենը մենք փորձում էինք մեր երկիրն ավելի լավը դարձնել։ Միգուցե այդ փորձի արդյունքում մի անգամ էլ բանտարկվեի,- ի դեպ, ես մեկ օր անցկացրի մեկուսարանում,- բայց դա մեզ համար կարևոր չէր և այժմ էլ չէ՝ լինել կամ չլինել վարչապետ։ Դա խնդիր չէ։ Խնդիրը մեր երկիրն ավելի լավը դարձնելն է, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը զրուցավարի հարցերին պատասխանել է անգլերեն։

Մեկնաբանել