Աշխատավարձ՝ (չ)թափած աղբի դիմաց. Սանիթեքի աշխատողների ցույցը

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձը։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը մոտեցավ ցուցարարներին և հանդես եկավ հայտարարությամբ, որ որոշ հաշվարկներից հետո քաղաքապետարանը գումարը կփոխանցի բանկին, որից հետո արդեն աշխատողներին փոխանցելը Սանիթեքի պարտավորությունն է։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ եթե «Սանիթեքը» ուզի, աշխատողները կստանան իրենց աշխատավարձները, եթե ոչ, ապա քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել, սակայն այս պահին փորձում են իրավական ամենաճիշտ ճանապարհը գտնել՝ գումարը հասցեատերերին հասցնելու։

Մեկնաբանել