Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։