Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվում է պետությանը

Կառվարությունն այսօրվա նիստում հաստատել է որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշում: Որոշմամբ նախատեսվում է ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:

Որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընկերության գույքի կազմից առանձնացվելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:

Նախատեսվում է նաև վերը նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

Աղբյուրը՝ Gov.am