Արցախում զինվոր է զոհվել՝ Արման Արմենի Լևոնյանը

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։