Քոչարյանը Իզմիրլյան կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ. ՀԺ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քոչարյանին այսօր առավոտյան տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտման։

Մեկնաբանել