Բացվեց եզդիների ամենամեծ տաճարը

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում տեղի ունեցավ եզդիական ամենամեծ տաճարի բացումն ու օծման արարողությունը։ «Տաուսե մալաք և յոթ հրեշտակներ» նորակառույց սրբատեղին երկրորդն է՝ Իրաքում գտնվող Լալեշի տաճարից հետո։ Եզդիական համայնքը՝ թե՛ հայաստանաբնակ, թե՛ արտերկրից, հավաքվել էր այստեղ՝ տոնելու իր համար այս կարևոր իրադարձությունը։ Նրանց շնորհավորելու էին եկել նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ։

Մեկնաբանել