Հայաստանի 2020թ․ բյուջեն՝ 1,698 տրիլիոն դրամ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2020թ․ պետական բյուջեի նախագծին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած արտահերթ նիստին։

Ըստ այդմ՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,698 տրիլիոն դրամ, ծախսերի գծով՝ 1,880 տրիլիոն դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 183 միլիարդ դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Մեկնաբանել