ՌԴ նախագահի հետ մանրամասն զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ օդանավակայանում ՌԴ նախագահի հետ իր մանրամասն զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին:

«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին:

Հ.Գ. ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ մեկ այլ գրառմամբ, Փաշինյանը տեղեկացրել էր, որ մեկուկես-ժամանոց հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Մեկնաբանել