ՌԴ դեսպանատանը կայացել է Պուտինի հանդիպումը Քոչարյանի կնոջ հետ․ Armdaily.am

Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ArmDaily.am կայքի հետ զրույցում հաստատել է հանդիպման փաստը։

«Այո, հանդիպումը կայացել է ՌԴ դեսպանատանը»,- ասել է Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։