Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի նկատմամբ այլևս ֆինանսական պարտավորություն չունի

Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց․ հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս․թ․ օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Երևանի համայնքը 5,3 միլիարդ դրամի վնաս է կրել աղբահանության ոլորտում քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիթեք» ընկերության իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Մեկնաբանել