Մեկ տարի առաջ այս օրը․ հակահեղափոխության տապալումը

Անցած տարի այս օրը՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները գումարել էին ԱԺ արտահերթ նիստ և ընդունել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ փորձելով կանխել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նիկոլ Փաշինյանի հորդորով հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին Բաղրամյան պողոտայում և շրջափակեցին Ազգային ժողովի շենքը՝ թույլ չտալով պատգամավորներին դուրս գալ այնտեղից։