Եվրոպական դատարանը Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումն ընդունել է վարույթ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումն ընդունել է վարույթ։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»,- նշված է հաղրոդագրությունում։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի