Տավուշում զինծառայող է զոհվել՝ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը

Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»,- գրել է նա։