Ազգային ժողովն անում է իր քայլը, ՍԴ-ն էլ պետք է անի իր քայլը․ Վարազդատ Կարապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովը հիմա անում է իր քայլը, Սահմանադրական դատարանն էլ պետք է անի իր քայլը։ Նա ասում է՝ պաշտոնյաները, որոնք հեղափոխությամբ իշխանության ուժի կարծիքով չեն համապատասխանում այդ արժեքներին, պետք է հեռանան, թողնեն, որ այս ուժը աշխատի։