Ռուսաստանն առաջարկում է ատոմակայան կառուցել Ադրբեջանում

Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցել․ այս մասին հայտարարել է ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Սոչիում հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով։

«Ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրեն ադրբեջանցի մեր գործընկերները։ Մենք հզոր կայան ենք առաջարկում»,- ասել է Լիխաչովը «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ։

Ադրբեջանում, ըստ աշտոնյայի, լրջորեն աճում է սպառումը․ 2018-ին Ադրբեջանում 14 տոկոսվ ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումն ու արտադրությունը։

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սոչիում ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստին, խոսել է ղարաբաղյան կարգավորման գործընթացից, նաև՝ Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունից։

«Այսօր մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ, չնայած՝ միայն ռուսաստանյան տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ կնքված համաձայնագրերը հասնում են 5 մլրդ դոլարի»,- հայտարարել է Ալիևը։ Ըստ նրա՝ 3 մլրդի համաձայնագրերն արդեն իրագործված են։

Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան․ Ալիևը՝ Սոչիում

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ 2018-ին Ադրբեջանի սպառազինությունների 51 տոկոսը եկել է Ռուսաստանից, 43 տոկոսը՝ Իսրայելից, 2,8 տոկոսը՝ Թուրքիայից։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել