Տեղի ունեցավ WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման համերգը` մեգանախագիծ Հանրապետության հրապարակում։ Երաժշտությունը համադրվել է նորագույն տեխնոլոգիաների հետ։
Միջոցառման համար ձևավորված 100 երաժիշտից բաղկացած նվագախումբը կատարեց պատմության մեջ առաջին անգամ արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտությունը։ Համերգը եզրափակեց Գրեմմի մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը։