16։50
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ մերժեց ավելի վաղ պաշտպանների կողմից իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը։
15։26
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:45-ին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։